11/19/2019

Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել

Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- գրել է Փաշինյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: