11/22/2019

Հանքարդյունաբերության ծավալը մեկ ամսում նվազել է 21.5%-ով

Հանքարդյունաբերության ծավալը մեկ ամսում նվազել է 21.5%-ով

2018 թվականի հունվար-սեպտեբեր ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 տրիլիոն 245 միլիարդ դրամ, որը 4%-ով շատ է 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ հրապարակած վիճակագրությունից: Սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 146 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա և այս տարվա օգոստոս ամսվա համեմատ ավելի է 0.9%-ով:

Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը 2018 թվականի սեպտեմբերին կազմել է 19 միլիարդ դրամ, որը 29%-ով քիչ է 2017 թվականի սեպտեմբերի ցուցանիշից և 21.5%-ով՝ օգոստոսի ցուցանիշից: Հունվար-սեպտեմբերին հանքագործական արդյունաբերության ծավալը կազմել է 225.5 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերից 13%-ով պակաս: Մետաղական հանքաքարի արդյունահանումը սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել է 30%-ով:

Մշակող արդյունաբերության ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 810 միլիարդ դրամ՝ 9.6%-ով շատ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ: Սեպտեմբերին ծավալը կազմել է 105.5 միլիարդ դրամ, որն օգոստոսի համեմատ ավելի է 8.8%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.4%-ով:

lragir.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: