07/21/2019

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: «Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: