11/18/2019

Մեր երկրում բազմաթիվ ստվերային այգիներ կան․ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

Մեր երկրում բազմաթիվ ստվերային այգիներ կան․ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացում

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 1-ի իր հատուկ նիստում քննարկում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ 1/3-ի կողմից առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: 43 պատգամավոր ստորագրել է առաաջադրման տակ, որոնց շարքում են «ԵԼՔ», «Ծառուկյան» խմբակցության եւ ՀՀԿ-ի քաղաքական թիմից հեռացած 4 պատգամավորները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետի ընտրությունը կրում է ֆորմալ բնույթ և ինքը առաջադրվել է չընտրվելու համար, քանի որ միայն այս դեպքում Ազգային ժողովը ազատ կարձակվի և տեղի կունենան նոր ընտրություններ։ «Իմ ելույթը հիմնականում կնվիրեմ ՀՀ-ում ստեղծված տնտեսական վիճակին, քանի որ վերջին շրջանում այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի թեկնածուն հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին՝ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ ճշգրտված ցուցանիշով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում․«Չնայած տարեկան ցուցանիշի մասով մենք ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այսինքն՝ 6,5 տոկոս տնտեսական աճ։ Բայց շատ կարևոր է պատասխանել այն հարցին, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսությունում և արդյոք տեղի ունեցածի կապակցությամբ մենք պետք է անհանգստանանք, կամ տեղի ունեցող բացասական գնահատենք, թե դրական գնահատենք։ Նախկինում էլ ասել եմ, որ տնտեսական ակտիվության այն ցուցանիշը, որը երկար տարիներ կա Հայաստանում որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող։ Որովհետև մեր տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող և ըստ էության խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որ ընդունելի չէ»։

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց,թե ինչպես է հունիսս ամսին մեր տնտեսությունում աննախադեպ՝11,1 տոկոս ցուցանիշ արձանագրվել․ «Տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և պարզվեց, որ մեր երիտասարդությունը և ոչ միայն՝ զանգվածաբար զբաղված էին խաղադրույքներ կատարելով»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ շահումով խաղերի ոլորտը հարկվում է հաստատագրված վճարներով և դրանից պետության հարկային եկամուտները չեն ավելանում։ Փաշինյանը խոսեց նաև հանքարդյունաբերության մասին։ Նա փաստեց, որ միջազգային գները երբ բարձր են եղել՝պղինձը կամ մոլիբդենը, մենք մեր ընդերքը քանդել և արտահանել ենք հիմնականում խտանյութի տեսքով։ Փաշինյանը անհանգստացած է նաև գյուղատնտեսության վիճակով։ Նա նշում է, որ այս տարի 20 տակոս ավելի պտուղ-բանջարեղ են արտահանվել, սակայն գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ պրոբլեմներ կան, քանի որ մենք ունենք հավելագրումների և թերգրումների բազմաթիվ մեխանիզմներ։ «Մեր երկրում բազմաթիվ ստվերային այգիներ կան, որոնք ոչ մի տեղ հայտարարագրված չեն»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

armdaily.am

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: