11/18/2019

Հայաստանի մշտական բնակչությունը 2 միլիոն 969.2 հազար է. ԱՎԾ

Հայաստանի մշտական բնակչությունը 2 միլիոն 969.2 հազար է. ԱՎԾ

Այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թավաքանակը կազմել է 2 մլն 969.2 հազար մարդ: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ քաղաքային բնակչության թիվը եղել է 1 մլն 895.4 հազար, գյուղականը՝ 1 մլն 073.8 հազար մարդ: Երևանի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 079.4 հազար:

Պետական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին ամիսներին նվազման միտում է դրսևորել: Այսպես, հուլիսի մեկի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 969.8 հազար մարդ: Իսկ տարեսկզբին՝ հունվարի մեկի դրությամբ մշտական բնակչության թիվը 2 մլն 972.7 հազար էր:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: