11/18/2019

Նիկոլ Փաշինյանը չի բացառում պահանջարկի առաջացմանը զուգընթաց փայտանյութի ներկրումը

Նիկոլ Փաշինյանը չի բացառում պահանջարկի առաջացմանը զուգընթաց փայտանյութի ներկրումը

 Հայաստանի անտառային ֆոնդը պահպանելու նպատակով, շուկայում պահանջարկին զուգընթաց կարող է ներկրվել վառելանյութ:

Նոյեմբերի 1-ի նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Սասուն Միքայելյանը շեշտեց գյուղական համայնքներում վառելափայտի խնդիրը, նա հետաքրքրվեց, թե ինքնարժեքի հաշվարկման դեպքում հնարավո՞ր է, արդյոք, որ քարածուխ կամ վառելափայտ բերվի Հայաստան, որը կխթանի անտառների պահպանությունը:

«Այո, այդ թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք: Կարծում եմ, որ շուկայում պահանջարկ առաջանալու դեպքում նաև այդպիսի երևույթներ ի հայտ կգան: Բայց ես հույս ունեմ, որ ներքին արտադրության խթանմամբ այս խնդիրը կլուծենք: Սյունիքի մարզում փորձարկվում է  տեխնոլոգիա, որով ծղոտից պատրասվում է  վառելիք: Դրա կալորիականությունն ավելի բարձր է, քան փայտանյութինը: Ես հանձնարարական եմ տվել, որ փայտի սանիտարական հատման շրջանակում ապահովվի գյուղերի պահանջարկը: Սակայն անտառային ֆոնդի իմաստով աղետի եզրին ենք, որը սպառնալիք է կայուն զարգացման համար»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ շուկայում պահանջարկի առաջացմանը զուգընթաց ներկրման գործընթաց կլինի: Փաշինյանի կարծիքով՝ մինչ այժմ չի եղել ներկրում, որովհետև կարծել են, որ անտառը ինչքան կկտրեն և կբավարարեն պահանջարկը: «Ոչ մեկի մտքով չի անցել, որ կարելի է ներկրել փայտանյութը, ընդհակառակը արտահանվել է, ինչն աբսուրդ է»,-եզրափակեց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: