12/13/2019

Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացվել

Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:

Վերջինի փաստաբան Միհրան Պողոսյանը նշել է, որ դա շատ բացասական որոշում էր, քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունն էլ անհիմն: Փաստաբանը տեղեկացրել է նաեւ, որ պատրաստվում են բողոքարկել:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Հարությունյանն այժմ Մոսկվայում է եւ սրտի հետ կապված խնդիրները լուծելու համար բուժման կուրս է անցնում:  Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։

 

yerkirmedia.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: