07/21/2019

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և տուժած

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և տուժած

Նոյեմբերի 2-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982 թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի  հատվածից և կողաշրջվել. Դ. Խ.-ն տեղում մահացել է: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Մ. Ն.-ին (ծնված 1982 թ.), ով հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Դ. Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: