11/18/2019

Պետական բյուջեի նախագծով հաջորդ տարվա արտաբյուջետային միջոցների համար հատկացվելու է 28 մլրդ դրամ

Պետական բյուջեի նախագծով հաջորդ տարվա արտաբյուջետային միջոցների համար հատկացվելու է 28 մլրդ դրամ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով արտաբյուջետային միջոցների չափը նախատեսվում է մոտ 28 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 3-ին ԱԺ-ում 2019-ի պետական բյուջեի նախագծի  քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Հաջորդ տարվա բյուջեի նախագծի առանձնահատկություններից է այն, որ այս տարվա ծրագրերում ներառված են նաև արտաբյուջետային շրջանառությունները: Մշտապես  եղել է մտավախություն, որ արտաբյուջետային գործառություններն ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում,քան բյուջետայինը: Արտաբյուջետային միջոցների չափը մոտ 28 մլրդ դրամ է, որ ներառված է նախագծում: Շրջանառության մեջ է նաև փաթեթ, որով նախատեսվում է, ընդհանրապես արտաբյուջետային հաշիվները, որոնք գոյանում են պարբերաբար, դադարելու են գոյություն ունենալ և ընդհանուր կանոնների շրջանակում մուտքագրվելու են պետական բյուջե»,-ասաց Ջանջուղազյան

Նա անդրադարձավ նաև մի քանի հիմնական առանձնահատկությունների, որոնցով բացատրվում է  հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Առաջինն այն հարկաբյուջետային կանոնների ամբողջությունն է, որը ընդունվել է  նախորդ տարի: Այս հարկաբյուջետային քաղաքականության կազմված է այդ կանոնների ամբողջությամբ: Նախագիծը կազմելիս հաշվի են առել նաև այն սահմանափակումները, որոնք կապված են պետական պարտքի հետ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: