08/23/2019

Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով

Հանրակրթության ոլորտի բյուջեն կաճի նշանակալից չափով

Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեով հանրակրթության ոլորտին, 2018 թ. համեմատ, կտրվի 4.3 միլիարդ դրամով ավելի գումար:

Նոյեմբերի 5-ին պետական բյուջեն կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Մի շարք ուղղություններով մենք արձանագրել ենք հատկացվող գումարների ավելացում: Դա, մասնավորապես, վերաբերում է հանրակրթությանը: Մի շարք նոր ծրագրեր ենք սկսել տարբեր ոլորտներում, որոնք արդեն հաջորդ տարի կարող են տալ իրենց արդյունքը: Հանրակրթության ծրագրին այս տարի հատկացրել ենք շուրջ 4.3 մլրդ դրամով ավելի գումար՝ ոլորտի կազմակերպման, միջնակարգ մասնագիտական հանրակրթության ենթածրագրի իրականացման համար»,- նշեց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեն տարբերվում է նախորդ տարվա բյուջեից, որովհետև այն ծրագրային է, և հիմնականում հենված է այն ցուցանիշների վրա, որոնք պետք է լինեն տարվա վերջում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: