08/23/2019

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՂՎԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱՂՎԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Արդեն չորրորդ օրն է Կապան համայնքի Աղվանի բնակավայր տանող ճանապարհը բարեկարգվում է: Իրականացվում են ճանապարհի հարթեցման, լայնացման և բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են ճանապարհն ավելի անվտանգ երթևեկելի դարձնելու, ինչպես նաև հետագա կապիտալ նորոգման համար: Բարեկարգումը նախատեսվում է ավարտել նոյեմբեր ամսվա վերջին: 
Աշխատանքները իրականացվում են Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության կողմից՝ սեփական միջոցների հաշվին: 
Աղվանի բնակավայր տանող ճանապարհի նորոգումը համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախընտրական ծրագրերից է: 
Տվյալ ճանապարհից օգտվում են Կապան համայնքի մի քանի բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև այն Տաթև տանող այլընտրանքային ճանապարհն է:

kapan.am



 
 
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: