08/22/2019

Գիտնականները պարզել են, որ Երկրի օզոնային շերտը վերականգնվում Է տասնամյակի ընթացքում 1 – 3 տոկոսով

Գիտնականները պարզել են, որ Երկրի օզոնային շերտը վերականգնվում Է տասնամյակի ընթացքում 1 – 3 տոկոսով

Երկրի վերնոլորտում օզոնային շերտը, որը մոլորակը պաշտպանում Է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, վերականգնվում Է տասնամյակի ընթացքում 1 – 3 տոկոսով: Այս եզրակացությունը բովանդակում Է օզոնային շերտի վիճակի մասին գիտական փորձագետների հերթական զեկույցը, որը հրապարակվում Է չորս տարին մեկ անգամ:

Ինչպես այս առնչությամբ նոյեմբերի 5-ին Ժնեւում տարածված համատեղ մամուլի տեղեկագրում նշում են Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) եւ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (ՅՈՒՆԵՊ), հետազոտության եզրակացությունները հաստատում են, որ այն քայլերը, որոնք միջազգային հանրակցության կողմից ձեռնարկվում են Օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ 1989 թվականին ուժի մեջ մտած՝ Մոնրեալի արձանագրության կատարման ուղղությամբ, հանգեցրել են մթնոլորտում այդ սուբստանցիաների կրճատման եւ օզոնային շերտի շարունակվող վերականգնման:

«Վկայությունները, որոնք ներկայացվել են զեկույցի հեղինակների կողմից, խոսում են այն մասին, որ 2000 թվականից վերնոլորտի առանձին մասերում օզոնը վերականգնվում Է տասնամյակում 1 – 3 տոկոսով»,- նշում են ՕՀԿ-ն ու ՅՈՒՆԵՊ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: