08/23/2019

Մշակույթը նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին

Մշակույթը նախարարությունը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու գաղափարին

ՀՀ մշակույթի նախարարությունը բացասական դիրքորոշում ունի «Զվարթնոց» օդանավակայանի՝ Ազնավուրի անվան օդանավակայան վերանվանման վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Հիմնավորումներ ու փաստարկներ բերելով մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք: Մեր դիրքորոշումը բացասական է վերանվանելու հետ կապված, սակայն հաշվի առնելով, թե սոցիալական ցանցերում խոսակցությունները, թե առանձին հայտերը, անհրաժեշտություն առաջացավ կազմակերպել հանրային քննարկում, որին մասնակցելու են փորձագետները: Շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը ներկայացնել ու հարցեր ուղղել նրանց»,- ասաց Մակունցը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հանրային քննարկումից հետո համապատասխան գերատեսչություններն այդ առումով որոշում կկայացնեն:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: