11/19/2019

Հայաստանում կհայտնվեն դիմացկուն և շատ կարևոր թղթադրամներ. Կենտրոնական բանկ

Հայաստանում կհայտնվեն դիմացկուն և շատ կարևոր թղթադրամներ. Կենտրոնական բանկ

Պոլիմերային փողերն ավելի դիմացկուն կլինեն մաշվածության, կեղծիքների և նույնիսկ սուրճի հանդեպ։

Հայաստանում նոյեմբերի 22–ից շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի թղթադրամները։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը։ Շրջանառության մեջ կդրվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներ, իսկ դեկտեմբերի 25-ից` 1000, 2000 և 5000–դրամանոցները:

Նոր թղթադրամները նախկինից ամուր կլինեն։ Դրանք ներսից թղթից են, բայց դրսից պատված են պոլիէսթերի թելերով։

Армянские банкноты третьего поколения
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Երրորդ սերնդի թղթադրամներ

Ուստի դրանք կեղծելը, ինչպես նաև ճմռթելը ու կեղտոտելն ավելի դժվար կլինի։ Դրանք ավելի դիմացկուն են խոնավության նկատմամբ, օրինակ, դրանց վրա թափված սուրճը կարելի է սրբել։

Նոր թղթադրամներն ունեն մի քանի նոր պաշտպանիչ նշաններ` թղթադրամի վրա պատկերված անձնավորության դիմանկարի ուրվապատկերը,  խորհրդանիշով կլոր պաշտպանիչ նշանը, զուգահեռ նախշերը, որոնք փոխվում են տարբեր անկյունների տակ։ Վերջապես, թղթադրամների վրա կլինեն շոշափելի նախշեր` թույլ տեսնողների համար։

Армянские банкноты третьего поколения
© SPUTNIK / ASATUR YESAYANTS
Երրորդ սերնդի թղթադրամներ

«Ցանկանում եմ ընդգծել երկու կարևոր բան։ «Առաջին հերթին, հին թղթադրամները կարող են անժամկետ օգտագործվել այնքան ժամանակ, մինչև մաշվածության պատճառով դուրս չբերեն շրջանառությունից: Երկրորդ` սկզբնական շրջանում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներում, քանի որ որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է կատարվեն, բայց այդ խնդիրը շատ արագ կլուծվի», – հավելեց Նահապետյանը։

Նոր փողերը պատրաստվել են Գերմանիայում` Gieseke դրամահատարանում։ Դա այն դրամահատարաններից է, որն իրավունք ունի թողարկել եվրո։

Փորձը ցույց է տվել, որ բնակչությանն ինչ-որ միջին բան է պետք 1000 և 5000–դրամանոց թղթադրամների միջև։ Հիմա այդ ծանրաբեռնվածությունը կրում են 1000–դրամանոցները. այդ ծանրաբեռնվածությունը կնվազի։

Новая версия банкноты достоинством в 1000 драмов.
CENTRAL BANK OF ARMENIA
Նոր 1000–դրամանոցի էսքիզ

Նրա խոսքով` այն, որ 1000 և 5000–դրամանոցի միջև իսկապես էլի թղթադրամներ են պետք, ցույց է տալիս նաև խորհրդային երեքռուբլիանոցների և երկուեվրոյանոցների փորձը։

Նոր 1000 դրամանոցը նվիրված է Պարույր Սևակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10 000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20 000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50 000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: