10/22/2019

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել

Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:

Report-ի փոխանցմամբ, Կարեն Ղազարյանին մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման  եւ հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով:

Դատական նիստի ընթացքում հանդես է եկել իբրեւ թե տուժող կողմը՝ Խադիեվ Նազիմ Թեյմուր Օղլուն, որը հայտարարել է, որ ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել: Այս պահին, ըստ «վկայի», այդ տարածքում գործում է 44 տաղավար, շուկան բաց է ամեն օր 05:00-18:00-ն եւ աշխատում է այնտեղ 250 վաճառող:

Շուկան օրական այցելում է ավելի քան 1000 գնորդ եւ եթե Կարեն Ղազարյանը իրականացներ պայթյունը, հսկայական վնասից բացի նաեւ հարյուրավոր մարդիկ կզոհվեին: Վերջում իբրեւ թե որպես վկա հանդես եկած անձը խնդրել է հնարավորինս խիստ պատժել «հանցագործին» ու հավելել, որ հայերը շատ լավ գիտեն այդ շուկայի ելումուտը, քանի որ սովետական տարիներին եղել են այնտեղ:

Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է: Հերթական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին:

Հիշեցնենք, Կարեն Ղազարյանը Ադրբեջանում էր հայտնվել մոլորվելու հետեւանքով, ունի առողջական խնդիրներ:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: