09/17/2019

Ճանաչված իրավապաշտպան Հովիկ Արսենյանը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում

Ճանաչված իրավապաշտպան Հովիկ Արսենյանը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում

Մեր հայրենակից Հովիկ Արսենյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  ճանաչված փաստաբանն ու իրավաբանը «Մենք» դաշինքից առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու:

Հովիկ Արսենյանը 2003-2018թթ. մասնակցել է բազմաթիվ աղմկահարույց, քաղաքական դատավարությունների, մասնավորապես՝ Ջանիկ Ադամյան, Մուրադ Բոջոլյան, մարտի 1-ի մայր գործով պաշտպանել է Միասնիկ Մալխասյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Սասուն Միքայելյանին, իսկ մարտի 1-ի այլ գործերով՝ շուրջ 30 քաղբանտարկյալի:

Ահա եւ նրա գրառումը. «2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Մենք» դաշինքի կողմից ես առաջադրվել եմ համապետական եւ վարկանիշային ընտրակարգով` որպես պատգամավորության թեկնածու թիվ 12-րդ ընտրատարածքում (Վայոց ձորի եւ Սյունիքի մարզ): 

Դիմում եմ իմ հայրենակիցներին` հանդես բերելու քաղաքացիական ակտիվություն եւ հեղափոխությամբ խանդավառված, իրենց մասնակցությամբ ազատ, անկախ, թափանցիկ ընտրությունների պայմաններում ձայնը տալ «Մենք» դաշինքին: «Մենք» դաշինքի անդամներն իրենց անցած ճանապարհով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, աներեր կամքը եւ նվիրվածությունը մեր ժողովրդին ու պետականության կայացմանը: 

Համոզված եղեք, որ իմ օգտին քվեարկելու դեպքում Դուք կունենաք Ազգային Ժողովում Ձեր ներկայացուցիչը, ով ականջալուր կլինի բնակչությանը հուզող բոլոր խնդիրներին եւ ըստ պատշաճի դրական լուծումներ կառաջարկի դրանց, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ կներկայացնի թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում:

Մասնագիտության բերումով երկար տարիների ընթացքում առանչվել եմ բազմաթիվ անարդարությունների եւ գիտակցում եմ ու պատկերացում ունեմ դրանց արդյունավետ եւ արդարացի լուծման ուղիների մասին: Մասնավորապես` հրամայական անհրաժեշտություն է դատական իշխանությունը դարձնել անկախ, անկողմնակալ, անսխալ գործող մարմին, պաշտպանելու իրավունքի շահերը, որով կպահպանվի թե օրինականությունը եւ կպաշտպանի յուրաքանչյուրիս Սահմանադրական իրավունքները»: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: