11/22/2019

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

Այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է երթ Երեւանի փողոցներով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորին հրավիրում է մասնակցելու այդ երթին:

Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին անում էինք հեղափոխության օրերին: Սկսելու ենք Նոր Նորքից, անցնելու ենք Երեւանի բոլոր փողոցներով, կփորձենք անցնել բոլոր վարչական շրջաններով: Այդ օրը միասին մենք կքայլենք՝ ՀՀ հպարտ քաղաքացու հաղթանակը եւս մեկ անգամ ամրագրելու համար:

«Ժամը 10:00-ից կսկսենք քայլել Նոր Նորքի Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից դեպի Մասիվներ, հետո կհասնենք Քանաքեռ-Զեյթուն, Կոմիտաս, այնուհետ կտեսնենք շարունակությունը: Հրավիրում ենք բոլորին, ովքեր քայլելու ցանկություն ունեն, անկեղծ ասած կարոտել եմ բոլորիդ»,-ասաց Ն. Փաշինյանը:

armtimes.com

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: