11/18/2019

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանափակել պլաստմասե իրերի կիրառումը

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանափակել պլաստմասե իրերի կիրառումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինել է թղթե էկոգրիչներով: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինեցի թղթե էկոգրիչներով: Քայլ առ քայլ պետք է սահմանափակել պլաստիկե պիտույքների կիրառումը՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նոյեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսիընթացքում նույնպես թղթե էկոգրիչ էր օգտագործում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: