12/13/2019

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ

Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի եւ իրանցի բեռնատարների միջեւ հավասար պայմանների ապահովումն էր, գրում է Առավոտը

Հայաստանցի վարորդներից տեղեկացրին, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ: Վարորդներից նաեւ տեղեկացանք, որ իրենց հետ հանդիպել է քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ պահանջները խոստացել փոխանցել Սյունիքի մարզպետարան:

Մասնավորապես վարորդները պահանջել են, որ իրանցի վարորդները եւս Հայաստան մտնեն սահմանափակ դիզվառելիքով, ու մեքենաները լիցքավորեն հայաստանյան լցակայաններում, ինչպես հայաստանցի վարորդների պարագայում է:

syunik.net

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: