11/18/2019

Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

Խախտումներ են հայտնաբերվել 150 փոքր ՀԷԿ-երում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ավելացնելով, որ այդ ամբողջով մեկ քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է նախաքննության փուլում:

«Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք ոլորտի խնդիրներ ունենք, որոնցով կարելի է քրեական գործի արդյունքներին չսպասել և իրավական կարգավորումներով անցնել առաջ: Մասնավորապես, մեր համար ի՞նչն էր հիմնական խնդիր առաջացնում: Մինչև հիմա մենք չունենք այս տեսակի իրադրություններում վնասի  հաշվարկման մեթոդ: Այդ նույն ջրաչափերի բացակայության դեպքում մենք չունենք հաշվարկման մեթոդ, որպեսզի պարզենք, թե իքս էլեկտրաէներգիա արտադրելու համար որքան ջուր են իրենք սպառել»,- ասաց գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ իրավական կարգավորումներով դաշտն այսօր հստակեցնելու հնարավորություն կա: Իսկ քրեական գործով կպարզվեն բոլոր այն պատասխանատու անձինք, ովքեր պետք է հետևեին, որպեսզի լիցենզիային համապատասխան լիներ ջրօգտագործումը, բայց դա չի իրականացվել:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: