07/21/2019

Ոստիկանապետն անդրադարձավ մահվան ելքով վթարներին և դրա պատճառներին

Ոստիկանապետն անդրադարձավ մահվան ելքով վթարներին և դրա պատճառներին

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը համաձայն չէ կարծիքի հետ, թե մահվան դեպքով վթարների առկայությունը պայմանավորված է ոստիկանության աշխատակիցների՝ կարգազանց վարորդների նկատմամբ մեղմ վերաբերմունքով: «Հիմնականում դա լինում է արագության գերազանցման պատճառով։ Մենք բոլորս առավոտյան արթնանում ենք և ցանկանում ենք տեսնել ամեն ինչ իդեալական, կարգավորված, չի կարող այդպես լինել, դրա համար ժամանակ է պետք, միջոցներ ու ռեսուրսներ են անհրաժեշտ։ Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ հունվարից առ այսօր հանրապետություն է ներկրվել 60 հազար տրանսպորտային միջոց։ Բայց փողոցները և խաչմերուկները մնացել են նույնը»,- ասաց Ոստիկանության պետը։

Նա վստահություն հայտնեց, որ բալային համակարգի կիրառումը կզսպի օրինազանց վարորդներին։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: