10/22/2019

Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրություններում

Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրություններում

Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների 59,56 տոկոսը, Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել Է ընտրողների 40,44 տոկոսը:

Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրապարակել Է ընտրական տեղամասերի 99,7 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո: Վրաստանի ԿԸՀ-ի կայքի հատուկ բաժնում զետեղված տեղեկատվության համաձայն՝ Չուրաբիվշիլի օգտին քվեարկել Է 1 մլն 146 հազար 63 մարդ, Վաշաձեի օգտին՝ 778 հազար 167 մարդ: Ավելի վաղ 66-ամյա Զուրաբիշվիլին շնորհակալություն Է հայտնել ընտրողներին աջակցության համար:

«Շատ շնորհակալ եմ իմ նկատմամբ ցուցաբերված վստահության համար, ես լինելու եմ Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, թե նրանց, ովքեր աջակցեցին ինձ, թե նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- ասել Է նա լրագրողներին Թբիլիսիում, նշելով, որ իր կարեւորագույն խնդիրն Է համարում «հասարակության համախմբումը, երկրում հանգստության ու կայունության հաստատումը»:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: