10/21/2019

Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը

Սյունիքում ընդլայնվում է տեղական հումքի վերամշակումը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ  Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել  նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։

Այս մասին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից 4 տարի առաջ ստեղծված, տարածաշրջանում միակ բրդի վերամշակման արտադրամասը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բուրդ գզելու  համար նախատեսված սարքեր, կաշի կարելու սարք, որը օգտագործվելու է պայուսակների պատրաստման համար և ավելացվել են դազգահները։

«Հիմնադրամը ողջունում է այն ծրագրերը, որտեղ օգտագործվում է տեղական հումքն ու ռեսուրսները: Այս ծրագիրը շատ հետաքրքիր է, նախ նրա համար, որ տեղում տարածված է ոչխարաբուծությունը, բայց բուրդը   թափոն է համարվել, քանի որ տեղական սպառման շուկա չի եղել: Այժմ արտադրամասը ընդլայնվել է, և այսուհետ հնարավոր կլինի մեծացնել արտադրանքի ծավալները»,-իր խոսքում նշեց Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

 «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը  2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի  և  Գիշյան ընտանիքի կողմից:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: