10/22/2019

Օսիպյանը Սյունիքի մարզում հանդիպել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների հետ

Օսիպյանը Սյունիքի մարզում հանդիպել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների հետ

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Սյունիքի մարզ և հանդիպել խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։

Ոստիկանության պաշտոնական կայքեջի փոխանցմամբ Վալերի Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության որդեգրած սկզբունքները՝ ընգծելով, որ անընդունելի է լինելու զարտուղի ճանապարհով քվեներ ստանալու մեթոդները։ Օսիպյանը թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորել է կազմակեպվող կամ իրականացվող ցանկացած ապօրինության վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգել։

Օսիպյանն այսօր հանդիպում էր ունեցել նաև Վայոց ձորի մարզում ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հետ, իսկ երկու օր առաջ հանդիպել էր Շիրակի մարզում առաջադրված վարկանիշային թեկնածուների ու նրանց նախընտրական շտաբների ղեկավարների հետ:

Չորոքշաբթի օրը «Ազատության» հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քննադատել էր ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգանավորության թեկնածուների հետ ոստիկանապետի հանդիպումները և դրանք որակել էր քաղաքական տհասություն։

azatutyun.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: