10/14/2019

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ չէ համագործակցել Ռուսաստանի հետ

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ չէ համագործակցել Ռուսաստանի հետ

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում պատրաստ չԷ համագործակցել Մոսկվայի հետ: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 29-ին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք համագործակցություն ծավալել «…» Մենք Արեւմուտք ենք, մենք Եվրոպա ենք, մենք եվրոպամետ ենք: Եթե Արեւմուտքը, Եվրոպան կամ ամերիկացի մեր գործընկերներն ինչ-որ ձեւով երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, մենք նույնպես նրանց կողքին կլինենք, կհետեւենք նրանց, որպեսզի հարգվեն մեր սկզբունքները, մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,-ասել Է նա: Զուրաբիշվիլին նշել Է, որ Մոսկվայի հետ Թբիլիսիի երկխոսությունը պետք Է ընթանա Վրաստանի «գործընկերների առաջնորդությամբ եւ աջակցությամբ»: «Բանակցությունների ընթացքում, որոնք ես վարել եմ Ռուսաստանի հետ (2004-2005 թվականներին լինելով Վրաստանի արտաքին գործերի նախարարը), բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ եւ հետո ես խորհրդակցում Էի Եվրամիության ղեկավարության եւ ԱՄՆ-ի դեսպանության հետ: Եվ բանակցությունների երկրորդ կողմը գիտեր այդ մասին եւ ընդունում Էր դա»,-ասել Է Զուրաբիշվիլին:

Նա ընդգծել Է, որ չի պատրաստվում լինել պետության անվանական ղեկավար՝ խոստանալով «ամենաակտիվ նախագահը» դառնալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերում: «Կա երկու ուղղություն, որոնցում նախագահը կարող Է շատ ակտիվ լինել: Առաջինը միջազգային քաղաքականությունն Է, դա ամրագրված Է Սահմանադրության մեջ: Այս վեց տարիները շատ կարեւոր են լինելու Վրաստանի համար, որը դեպի ինտեգրացում Է շարժվում Եվրոպայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ»,-պարզաբանել Է Վրաստանի նորընտիր նախագահը:

armenpress.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: