10/21/2019

Կկառուցվի սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան

Կկառուցվի սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան

Կառավարությունը ռուսական ընկերության հետ սոդայի, տեխնիկական աղի ու ապակու գործարան կառուցելու պայմանագիր կկնքի։ Այս մասին Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունն այսօր ներդրումային պայմանագիր կկնքի ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ, որը… արդյունաբերական համալիր կկառուցի։ Այն կունենա 1200 աշխատատեղ։ Կգործարկվի 2022 թ., կարտադրի սոդա, տեխնիկական աղ ու ապակի»,- ասաց Փաշինյանը։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: