10/22/2019

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

Հայ-ռուսական հարաբերություններին նման օրինակ աշխարհի քարտեզին չկա։ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին ու մարտահրավերներին։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն։ Լազարյան ակումբի երևանյան նիստում այսօր` նոյեմբերի 30-ին, իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում»,– ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով` սոցիալական կայքերն ու բլոգերն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը։ Այս ամենն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, երկու երկրների հասարակությունների միջև անվստահություն է առաջացնում ու քայքայում տարիների կապերը։

«Հատկապես միջպետական հարաբերություններում մենք պետք է ընկալելի, կանխատեսելի, վստահելի ու միմյանց կարիքն ունեցող գործընկերներ լինենք։ Պետությունների միջև բարեկամական հարաբերություները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկումը չէ, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խորը գիտակցության համադրությունը»,– ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ աշխարհի քարտեզի վրա չկա հայ-ռուսական հարաբերությունների խորությունն ունեցող այլ երկու երկրների համանման օրինակ։

«Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք ու պետք է ամենօրյա ջանքեր գործադրենք դրանց պահպանման ու զարգացման համար»,– ասաց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Լազարյան ակումբի նիստին։ Հայ-ռուսական ակումբի երկօրյա նստաշրջանի ընթացքում երկու երկրների քաղաքագետներն ու փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ վիճակը, կանդրադառնան տարածաշրջանի պաշտպանության ու անվտանգության խնդիրներին։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: