10/14/2019

Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների բաց նամակը Փաշինյանին

Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է․ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաների բաց նամակը Փաշինյանին

ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպաները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են գրել։

Նամակում ասվում է․

«Եթե հիշում եք, սույն թվականի սեպտեմբերի 18-ին Դուք հանդիպեցիք մեզ հետ, լսեցիք մեր խնդիրները եւ Ձեր աշխատակազմի պաշտոնատար անձանց հանձնարարություն տվեցիք, որ մեկամսյա ժամկետում ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով` որը կաշխատի գտնել պահեստազոր անցած եւ բնակարանային հաշմառման մեջ գտնվող սպաներին բնակարաններով ապահովելու հարցի լուծումներ ու որի կազմում կնդգրկվեր նաեւ մեր ներկայացուցիչը:

Սակայն, մեր նախաձեռնության անդամների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ պարոն Գ. Բալայանը հայտարարեց, որ ինքը գտել է ոչ նպատակահարմար մեր ներկայացուցչի ներկայությունը նշված հանձնաժողովի աշխատանքներին: Մենք` զինվորականներս, սովոր ենք կարգապահության եւ կատարողականության ու մեր համար շատ զարմանալի էր նման մոտեցումը:

Նման գործելաոճը զայրույթ է առաջացրել մեր նախաձեռնության անդամների շրջանում եւ խաթարել այն վստահությունը մեր հարցի արդարացի լուծման նկատմամբ, որը մեր հանդիպման ժամանակ Դուք մեզ ներշնչեցիք:

Մենք վստահ ենք, որ Ձեզ չեն զեկուցում գործի ամբողջ ընթացքը եւ Դուք տեղեկացված չեք այն հանգամանքի մասին, որ Ձեր հանձնարարությունը, մեղմ ասած, անտեսվել է:

Կրկին անգամ խնդրում ենք Ձեր հանձնարարությունը համապատասխան պաշտոնատար անձանց` մեր նախաձեռնության անդամին միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում ընդգրկելու համար:

Մենք կատարել ենք մեր պարտքը Հայրենիքի նկատմամբ` կրելով զրկանքներ: Մեր հետ հավասար զրկանքներ են կրել նաեւ մեր ընտանիքների անդամները: Ակնկալում ենք, որ պետությունը նույնպես վերջապես կկատարի իր ստանձնած պարտավորությունները»:

armdaily.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: