10/22/2019

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Ողջի գետում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Ողջի գետում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 319-րդ կմ հատվածում՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված գետում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 95 AT 555 համարանիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, ում 3 օր է՝ որպես անհայտ կորած հարազատները փնտրում էին:

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով: Վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել գետում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական տվյալները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

shamshyan.com

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: