10/21/2019

Ամենաբարդ խնդիրներից մեկը, որ ծառացած է կառավարության առաջ, Ամուլսարի հանքավայրի խնդիրն է

Ամենաբարդ խնդիրներից մեկը, որ ծառացած է կառավարության առաջ, Ամուլսարի հանքավայրի խնդիրն է

Ամենաբարդ խնդիրներից մեկը, որ ծառացած է մեր կառավարության առաջ, Ամուլսարի հանքավայրի խնդիրն է: Այստեղ հարցերի հարցն այն է, թե արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք կրում է  Ջերմուկի ջրային համակարգի եւ Սևանա լճի համար:

Այս մասին Ջերմուկ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, առաջիկա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Ամուլսարի գործով ՔԿ-ում հարուցված քրեական գործ կա, որի շրջանակներում փորձաքննություն է նշանակված.  

«Մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու եւ բյուջեից գումար չենք խնայելու, որ համաշխարհային բարձր մակարդակի ընկերություններից մեկը վստահելի փորձաքննություն անցկացնի: Մենք չունենք որեւէ անձնական բնույթի շահագրգռվածություն՝ հարցի լուծման տարբերակների հետ կապված: Երբ փորձաքննության արդյունքները լինեն, մենք դրանք առաջին հերթին կքննարկենք համայնքների բնակիչների հետ:

Այս խնդրի շուրջ ճգնաժամը որոշակիորեն նեգատիվ ազդեցություն է ունենում ներդրումային միջավայրի վրա, բայց կարծում եմ՝ մենք բոլորս մեր դիրքորոշումների հստակությամբ այդ ազդեցությունը հաղթահարում ենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

armtimes.com

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: