10/14/2019

Արայիկ Պարոնյանը բանավեճի է հրավիրում Նարեկ Բաբայանին

Արայիկ Պարոնյանը բանավեճի է հրավիրում Նարեկ Բաբայանին

Հանրապետական կուսակցությունից թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Արայիկ Պարոնյանը բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքից նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանին:

Բանավեճը տեղի կունենա «Սյունյաց երկիր» թերթի գորիսյան տաղավարում՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին, որը կվարի Սամվել Ալեքսանյանը:

Բանավեճը կհեռարձակվի syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով:

Խմբագրությունը սպասում է Նարեկ Բաբայանի արձագանքին, որի համար վերջնաժամկետ է դեկտեմբերի 3-ի ժամը 20.00:

Սահմանված ժամկետում դրական պատասխան չստանալու դեպքում կհամարենք, որ հրավերը չի ընդունվել:

 «Սյունյաց երկիր»

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: