10/14/2019

Գարեգին Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Տիգրան Կարապետյանին

Գարեգին Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Տիգրան Կարապետյանին

Դեկտեմբերի 2-ին «Սյունյաց երկրի» հյուրն էր Հայաստանի հանրապետական կուսակցությունից թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Պետրոսյանը:

Հարցազրույցի ավարտին նա բանավեճի է հրավիրել նույն ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Տիգրան Կարապետյանին:

Բանավեճը տեղի կունենա «Սյունյաց երկիր» թերթի գորիսյան տաղավարում՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին:

Բանավեճը, որը կվարի Սամվել Ալեքսանյանը, կհեռարձակվի syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով:

Խմբագրությունը սպասում է Տիգրան Կարապետյանի պատասխանին, որի համար վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 3-ի ժամը 20.00:

Նշված ժամկետում արձագանք չլինելու դեպքում կհամարենք, որ հրավերը չի ընդունվել:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: