10/22/2019

ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. կշարունակենք քննարկումները մինչև կոնսենսուսային լուծում գտնելը. Ն. Փաշինյան

ՌԴ նախագահն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. կշարունակենք քննարկումները մինչև կոնսենսուսային լուծում գտնելը. Ն. Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերտ կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ռուսական RBK գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ասել էր, որ«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությա նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին:

Երեկ, ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգ է մեկնելու դեկտեմբերի 6-ին:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: