12/06/2019

Շարունակելու եմ հացադուլը մինչև չկատարվեն իմ կողմից առաջ քաշած օրինական ճանապարհով նախաքննություն իրականացնելու պահանջները. Մհեր Եղիազարյանի հայտարարությունը

Շարունակելու եմ հացադուլը մինչև չկատարվեն իմ կողմից առաջ քաշած օրինական ճանապարհով նախաքննություն իրականացնելու պահանջները. Մհեր Եղիազարյանի հայտարարությունը

Խորին շնորհակալությունս բոլոր նրանց, ովքեր հավատալով ինձ և մտահոգված լինելով իմ առողջությամբ, դիմել ինձ հացադուլը դադարեցնելու խնդրանքով:

Սակայն առաջին անգամ մերժում եմ մեծ մտավորական, ՀՀ վաստակավոր լրագրող Սամվել Ալեքսանյանին, արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին և մնացած բոլորին: 

Շարունակելու եմ հացադուլը այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իմ կողմից առաջ քաշած օրինական ճանապարհով նախաքննություն իրականացնելու պահանջները:

Հասկանում եմ իմ այս քայլի ողջ լրջությունը: Խնդրում եմ դա չընդունել որպես թուլության նշան, այլ ոտնահարված իրավունքներս պաշտպանելու քաղաքակիրթ ձև:

Մհեր Եղիազարյան

Հ. Գ. Հիշեցնենք, որ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է 04.12.2018թ.-ին, իսկ 05.12.2018թ.-ին հայտարարել հացադուլ, ներկայացնելով հստակ պահանջներ:
 

haynews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: