11/19/2019

Ծառուկյանը հզոր մարդ ա, ես ասել եմ՝ որեւէ մեկի վրա ցեխ շպրտել չլինի. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց

Ծառուկյանը հզոր մարդ ա, ես ասել եմ՝ որեւէ մեկի վրա ցեխ շպրտել չլինի. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց

29/29 ընտրատեղամասում քիչ առաջ քվեարկեց նաեւ ԲՀԿ ցուցակը գլխավորող, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նա ներկայացել էր որդու հետ միասին:

Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Գագիկ Ծառուկյանը նախ շեշտեց, որ աջակցել է կառավարության ղեկավարին, Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել, հայտնել աջակցության մասին, համաձայնագիր ստորագրել, քվեարկել:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, նա նշեց. «Համապատասխան իրավապահ մարմինները կտան հիմնավորումներ, կճշտվի ամեն ինչ»:

Իսկ դիտարկմանը, թե դատարանների վրա ճնշումներ անելու մասին խոսակցություններ կան, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Կճշտվի, կճշտվի, արդար է՝ կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժեն, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա Եվրոպական դատարան կդիմեն, թե ասենք թե ուրիշ տեղ, կիմանան իրավապահ մարմինները՝ մեղավոր չի՝ կարդարացվի, կամ մեղավոր է՝ կպատժեն»:

Քննադատությունների մասին խոսելիս էլ Գագիկ Ծառուկյանն  ասաց, որ ինքը հզոր մարդ է ու ի սկզբանե ասել է, որ որեւէ մեկին քննադատել, որեւէ մեկի վրա ցեխ շպրտել չպետք է լինի, քարոզարշավն իրենք այդպես էլ անցկացրել են:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: