08/20/2019

«Վստահաբար հայտնվելու ենք խորհրդարանում». Արթուր Բաղդասարյան

«Վստահաբար հայտնվելու ենք խորհրդարանում». Արթուր Բաղդասարյան

«Վստահաբար հայտնվելու ենք խորհրդարանում», - այսօր քվեարկությունից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ և կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանն ասաց, որ քվեարկել է Հայաստանի զարգացման օգտին։

«Նորարարական, խելացի ծրագրերով երկիրը կառավարելու օգտին, աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին», - ասաց «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը։

Բաղդասարյանը նշեց, որ քվեարկությունն ընթանում է նորմալ. - «Ժամը 10։00-ի դրությամբ մենք ընտրախախտումների հետ կապված ահազանգեր չունենք, մեր ժողովրդին մաղթում ենք արդար քվեարկություն»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: