08/20/2019

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը

ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր  50,93 տոկոսը, կամ 1 միլիոն 317 հազար 936 ընտրող:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը   ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 78 հազար 382 ընտող կամ 39,01 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 83  հազար 835  է կամ 39,25  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է  83 հազար 661 քաղաքացի կամ 37,15  տոկոսը»,-ներկայացրեց Սմբատյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  323 հազար 323-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 38,4 տոկոսը:

Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է Կապանում, մասնակցել է ընտրողների 47,44 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Վաղարշապատում, որտեղ  քվեարկել է ընտրողների  30,78 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 25 հազար  2  քաղաքացի կամ  39,54 տոկոսը»,-ասաց Սմբատյանը:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: