12/08/2019

Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. 20:00- ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը

Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. 20:00- ի դրությամբ փակվել են բոլոր ընտրատեղամասերը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: