11/19/2019

Բժշկական հաստատություններում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում անցնող 844 քաղաքացի

Բժշկական հաստատություններում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում անցնող 844 քաղաքացի

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին բժշկական հաստատություններում շրջիկ արկղերի միջոցով ընտրելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը:

«Այս պահին տեղեկատվություն ենք ստացել թվով 39 բուժհաստատություններից, ըստ տվյալների՝ ընտրելու հնարավորություն են ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի»,- ասաց Բալյանը:

Քվեարկությունն իրականացվել է առավոտյան ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: