08/20/2019

Գորիս եւ Սիսիանի տարածաշրջաններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 55,09 տոկոսը

Գորիս եւ Սիսիանի տարածաշրջաններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 55,09 տոկոսը

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 տարածքում քվեարկության իրավունք ունեցող 60326 ընտրողից ընտրությանը մասնակցել է 33234 հոգի կամ ընտրողների 55,09 տոկոսը:

Մոտ 10 տոկոսով այդ ցուցանիշը ցածր է 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրության մասնակիցների թվից:

Ըստ թիվ  34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանի՝ բոլոր տեղամասերում մասնակցությունը գրեթե նույն ակտիվությունն է ունեցել:

Առավել ակտիվություն է գրանցվել այն տեղամասերում, որտեղ զինվորականներն են քվեարկել, իսկ նման տեղամասերի թիվը հասնում է 11-ի:

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: