11/19/2019

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում  արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող  2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105  հազար 234  է կամ 49,27  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 104 հազար 627 քաղաքացի կամ 46,46  տոկոսը»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է  404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 260 հազար  840  քաղաքացի կամ  48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: