12/08/2019

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց նաեւ վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ հաջորդ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ի քաղաքական թիմից, վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից, ամենաշատ ձայներ հավաքել է Նաիրա Զոհրաբյանը` 2148 ձայն: Նա առաջադրվել էր Սյունիքի եւ Վայոց ձորերի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկվածներից ամենաշատ ձայները ստացել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը՝ Էդուարդ Բաբայանը՝ 7472 ձայն: 

Երեւանի ընտրատարածքներում վարկանիշային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ի քաղաքական թեւից Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն: 

Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը` 1492 ձայն:

Երևանն ընդգրկող թիվ 1, 2, 3, 4 ընտրատարածքներում, որտեղ ԲՀԿ-ից առաջադրված է եղել մոտավորապես 50 վարկանիշային թեկնածու, ԲՀԿ-ն ստացել է 18 758 ձայն: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ստացել էր 25 600 ձայն:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Սյունիքի ԲՀԿ-ի կառույցն այս ընտրություններում աշխատել է ԲՀԿ-ական նախկին մարզպետ, այժմ <Իմ քայլի> անդամ Կարեն Համբարձումյանի օգտին: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

aravot.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: