12/06/2019

Մհեր Եղիազարյանը մշտապես նպաստել է հայրենի գյուղի շենացմանը, ձեռք է մեկնել բոլոր կարիքավորներին, աջակցել ինչով կարող է. Շամբ բնակավայրի ղեկավար

Մհեր Եղիազարյանը մշտապես նպաստել է հայրենի գյուղի շենացմանը, ձեռք է մեկնել բոլոր կարիքավորներին, աջակցել ինչով կարող է. Շամբ բնակավայրի ղեկավար

Մամուլից տեղեկացանք, որ մեր համագյուղացի Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է:

Գյուղում ոչ ոք չի ըմբռնում նրան առաջադրված մեղադրանքի էությունը, որովհետև նրան ճանաչում ենք որպես ազնիվ ու պարկեշտ մարդու, որը իր բոլոր հնարավորություններով մշտապես նպաստել է իր հայրենի գյուղի շենացմանը, ձեռք է մեկնել բոլոր կարիքավորներին, աջակցել ինչով կարող է: 

Մեզ մտահոգում է, որ Մհեր Եղիազարյանը հացադուլ է հայտարարել: Տեղյակ ենք, որ Մհերը բազմաթիվ հիվանդություններ ունի, և հացադուլը մեծ վնաս կարող է հասցնել նրա առանց այդ էլ քայքայված առողջությանը: 

Հուսով ենք, որ այս հաղորդագրությունը կհասնի Մհերին, ուստի նրան կոչ ենք անում դադարեցնել հացադուլը: Դու մեզ շատ ես պետք, ուստի պետք է պինդ ու առողջ լինես, և բոլորս լիահույս ենք, որ արդարությունը հաղթանակելու է:

Սյունիքի մարզի Շամբ բնակավայրի ղեկավար Սաշիկ Ստեփանյան

HayNews.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: