08/20/2019

Իմ պարտությունը պայմնավորված է Վահե Հակոբյանի անձով․ Մենուա Հարությունյան

Իմ պարտությունը պայմնավորված է Վահե Հակոբյանի անձով․ Մենուա Հարությունյան

«Ինձ համար կանխատեսելի էր, որ ՀՀԿ-ն կարող է չմտնել խորհրդարան»,- այս մասին այսօր Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Մենուա Հարությունյանը`  նշելով, որ իրենց խորհրդարան չանցնելը պայմանավորված է Փաշինյանի կողմից հակահանրապետական քարոզչությամբ, հաճախ նաև հիստերիայի դրսևորմամբ։

 «Փաշինյանը նշում էր, որ պետք է Հանրապետականի գյուղապետերի վզից բռնել, շպրտել դուրս, փռել ասֆալտին, նրա կողքի մարդիկ անընդհատ հայտարարում էին, որ Հանրապետականը չի մտնելու խորհրդարան և դա ինձ ենթադրությունների տեղիք է տալիս, որ իրենք ներքին որոշում են ունեցել՝ ամեն գնով ՀՀԿ-ին թույլ չտալ, որ մտնի խորհրդարան, մյուս կողմից մենք պետք ա հիշենք, որ նույն Սյունիքի մարզում, օրինակ, ՀՀԿ գյուղապետերն ու քաղաքապետերը տարօրինակ պայմաններում դուրս էին եկել առանց բացատրությունների, իսկ նրանցից շատերն սատարում էին բացեիբաց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ  սա նշանակում է, որ էս մարդկանց ինչ որ կերպ վախեցրել են․ «ես չեմ ուզում մտածել, որ այս մարդիկ դավաճաններ են և իրանք մեծ սիրով դուրս էին եկել ՀՀԿ-ից»։

Մենուա Հարությունյանը լուրջ կասկածներ ունի, որ պետական ռեսուրս է կիրառվել․ «Հազար պատճառաբանություն կարող են բերել այն  քաղաքապետերը, ովքեր քարոզչության մեկնարկին դուրս եկան ՀՀԿ-ից և սկսեցին սատարել Փաշինյանին։ Նիկոլը կարող է ասել, որ ինքը ոչինչ չի արել, բայց իր իշխանությունն էլ հավերժ չի լինելու, երբ որ իր իշխանությունը կփոխվի, ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք կիմանանք իրականությունը, և շատ շատերը այն ժամանակ Փաշինյանին կմեղադրեն, որ ինքը ժողովրդին խոստացել է արդար և թափանցիկ ընտրություններ»։ 

«Ես գնացել եմ Սյունիք այն ժամանակ, երբ Սյունիքի Հանրապետական կառույցը կարելի է ասել քանդված էր, Հանրապետականի մարզային վերնախավը դուրս էր եկել կուսակցությունից ու եթե այս պայմաններում ես կարողացել եմ մոտ 350 քվե ստանալ, ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ ընտրել են։ Եթե Սյունիքում ես քիչ ձայներ եմ ստացել,  դա ոչ թե իմ գնահատականն էր, այլ Սյունիքի նախկին Հանրապետականների գնահատականն էր, որոնցից շատերն էլ ֆռացել և աջակցում էին Նիկոլին։ Օրինակ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը եղել է Սյունիքի Հանապետական կառույցի ղեկավարը և ՀՀԿ-ն, երբ իշխանությունը կորցրեց, էդ տղան դուրս եկավ ՀՀԿ-ից և ես կարծում են, որ ՀՀԿ-ի քիչ ձայները ոչ թե իմ անձով էին պայմանավորված այլ հենց գնահատականն էին Վահե Հակոբյանի գործունեության և ասեմ, որ Սյունիքում, երբ հանդիպում էի տարբեր քաղաքներում բնակիչների հետ, շատ շատերը նրանից բողոքում էին և հենց ինձ չընտրելու ու Հանրապետականին չընտրելու պատճառաբանությունը պայմանավորում էին Վահե Հակոբյանի անձով, այսինքն ասում էին, որ ձեր կուսակցության մարզային կառույցի ղեկավարը տարիներ շարունակ եղել է մի մարդ, ումից մենք դժգոհ ենք ու չենք քվեարկելու ձեր օգտին, այսինքն սա ոչ թե իմ գնահատականն էր, այլ հենց նույն Վահե Հակոբյանի և մեր մյուս Հանրապետականների»։


 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: