08/20/2019

«Մենք» դաշինք. «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով»

«Մենք» դաշինք. «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով»

«Մենք» դաշինքը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` տալով իր գնահատականը ինչպես նախընտրական քարոզարշավին, այնպես էլ քվեարկության ընթացքին: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:

Այս փաստի առթիվ շնորհավորում ենք բոլորիս և նաև խորհրդարան անցած ուժերին, հույս ունենալով, որ նրանք կկարողանան գործել ի շահ Հայաստանի և ՀՀ քաղաքացու:

Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չունեցավ, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ:  

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր ընտրողներին մեզ վստահելու համար: Վստահ եղե՛ք, որ Ձեր յուրաքանչյուրի քվեն մեզ պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և մեր գաղափարակիցների բանակն էլ ավելի մեծացնել՝ հանուն ինքնավստահ և ապագային պատրաստ Հայաստանի և հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»:

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: