10/21/2019

Երկու նախարարություն կփակվի. աշխատակիցներին հայտնել են լուծարման մասին. աղբյուր

Երկու նախարարություն կփակվի. աշխատակիցներին հայտնել են լուծարման մասին. աղբյուր

Այս նախարարություններում բոլոր աշխատակիցների մասնակցությամբ ժողովներ են անցել։ Նրանց հայտնել են գերատեսչությունների լուծարման մասին։

ՀՀ սփյուռքի ու մշակույթի նախարարություններում բոլոր աշխատակիցների մասնակցությամբ ժողովներ են անցկացրել, որոնց ընթացքում հայտնել են գերատեսչությունների լուծարման մասին։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը փոխանցել է նախարարություններին մոտ կանգնած աղբյուրը։

Մենք փորձեցինք կապ հաստատել երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, սակայն սփյուռքի նախարարությունում զերծ են մնում մեկնաբանություններից, իսկ մշակույթի նախարարությունում զանգերին չեն պատասխանում։ Ամենայն հավանականությամբ, ժողովը դեռ չի ավարտվել։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17–ից կհասնի 12–ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։

Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։

 armeniasputnik.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: