10/22/2019

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ, կա 4 զոհ (տեսանյութ)

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ, կա 4 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռը ընկել է ֆուտբոլի դաշտի մեջ, միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Ատլանտայի այգում: Ինչպես գրում է The Atlanta Journal-Constitution-ը, ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 4 մարդ, որոնք գտնվել են ներսում:
Հայտնի է, որ օդանավը Ատլանտայից ուղևորվում էր Մեմֆիս: Ինքնաթիռի անկումից հետո դեպքի վայր ժամանած փրկարարները տեղում գտել են միայն բեկորներ, օդանավը կարողացել են ճանաչել դրա պոչից, որը չմասնատված միակ հատվածն էր: 

Պարզվել է, որ մահացածներից մեկը չինացի Վեն Չենն է, որը հայտնի է դարձել իր շուրջերկրյա ճանապարհորդությամբ, որը նա կատարել էր մեկ շարժիչով ինքնաթիռով: Ճանապարհն ամբողջությամբ նա հասցրել էր անցնել 69 ժամում:

Մյուս զոհվածների ինքնությունները դեռևս չեն պարզվել:

Միջադեպի հանգամանքները պարզվում են:

HayNews.am
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: