10/14/2019

Մ. Եղիազարյանը գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտի շրջանի ծակոցներից, գոտկային հատվածի ցավերից և ստորին վերջույթների թուլությունից. Արդարադատության նախարարության պարզաբանումը

Մ. Եղիազարյանը գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտի շրջանի ծակոցներից, գոտկային հատվածի ցավերից և ստորին վերջույթների թուլությունից. Արդարադատության նախարարության պարզաբանումը

HayNews.am-ը, կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի ձարբակալման, կալանքի և հացադուլի մասին հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Պատասխանը ստացել ենք այսօր:

«Ի պատասխան Ձեր՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին հասցեագրված 2018 թվականի դեկտեմբերի 13-ի գրության՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանարապետության արդարադատության նախարարության ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Երամիշի Եղիազարյանը գտնվում է ԲՍԲ-ի բժիշկների մշտական հսկողության տակ:

2018 թվականի դեկտեմբերի 18-ին զննվում է նյարդաբանի կողմից՝ ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել, խորհուրդ է տրվել ոչ ստերոյիդային հակաբորբոքային բուժում:

2018 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ Մհեր Երամիշի Եղիազարյանը գանգատվել է ընդհանուր թուլությունից, սրտի շրջանի ծակոցներից, գոտկային հատվածի ցավերից և ստորին վերջույթների թուլությունից, որն առաջացել է հացադուլի պատճառով: Առողջական վիճակը բավարար է:

Ինչ վերաբերվում է հացադուլի պատճառին, ապա ըստ Մհեր Երամիշի Եղիազարյանի այն պայմանավորված է իր նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ ունեցած անհամաձայնության հետ: ՁՊՎ-ում հացադուլ հայտարարման օրից առ այսօր Մհեր Երամիշի Եղիազարյանի հետ տարվում են համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ՝ հացադուլի դադարեցման և բարձրացված խնդիրները իրավաչափ ուղիներով կարգավորելու ուղղությամբ:

Հարգանքով՝ ՀՀ ԱՆ կազմակերպա-իրավական վարչության պետ Կարեն Հակոբյան»

HayNews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: