10/14/2019

17-ամյա կույր աղջիկը խնդրել է Վլադիմիր Պուտինին շոշափել նրա դեմքը

17-ամյա կույր աղջիկը խնդրել է Վլադիմիր Պուտինին շոշափել նրա դեմքը
17-ամյա Ռեգինա Պարպիևան, ով ծանր հիվանդության հետևանքով  կորցրել է տեսողությունը, Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից առաջ խնդրել է շոշափել նրա դեմքը: Ինչպես հայտնի է, կույր մարդիկ ծանոթանում են դիմացինի հետ շոշափումներով:
 
Ռեգինայի հանդիպումը նախագահի հետ տեղի է ունեցել «Երազիր ինձ հետ» նախագծի շրջանակներում:  Այս նախագիծը հիվանդ երեխաների համար է և փորձում է իրականություն դարձնել նրանց երազանքները: Ռեգինայի երազանքն էլ Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցնելն էր: Նախագահն էլ չի մերժել Ռեգինայի թե՛ հարցազրույցի, թե՛ իր դեմքը ձեռքով շոշափելու խնդրանքը:
«Դուք շատ սիրուն եք, շատ լավն եք»,- ասել է Ռեգինան՝ Վլադիմիր Պուտինի դեմքը ձեռքերով ուսումնասիրելուց հետո:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռեգինային և համբուրել է նրա ձեռքը:
 
 
 

 

 
 
 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: