10/21/2019

Ստանիսլավ Զասը մեկնաբանել է Հայաստանի հետ տարաձայնությունները

Ստանիսլավ Զասը մեկնաբանել է Հայաստանի հետ տարաձայնությունները

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ Հայաստանի հետ տարաձայնությունները, հաղորդում է «Белта» գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել:

Զասը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի փոխհամաձայնությամբ:

Նա նաև պատմել է ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջնորդների հետ իր զրույցի մասին՝ նշելով, որ լսել է տարածաշրջանի իրավիճակի և կազմակերպության գործունեության շուրջ նրանց դիրքորոշումները:

Ստանիսլավ Զասը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախատեսվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ:

«Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար հարմար պահի մեկնել Հայաստան և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերն ու խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, և աշխատել այդ հարցերի շուրջ»,- ասել է Զասը:

«Սակայն հույս ունեմ, որ կհասնենք կոնսեսուսի և այն հարցերը, որոնք այժմ առկա են, կվերանան: Այդ տարբերակն ամենալավն ու օգտակարը կլինի այս գործի համար: Անհրաժեշտ է հաղթահարել այդ տարաձայնություններն ու սկսել բնականոն աշխատանքը»,- ընդգծել է նա:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: